Գլխավոր Հիմնական Մենք ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության փիլիսոփայությունը կյանքի կոչելուն. Սերժ Սարգսյան

Մենք ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության փիլիսոփայությունը կյանքի կոչելուն. Սերժ Սարգսյան

«Նախ և առաջ շնորհակալ եմ  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Հայ Հեղափոխական Դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար»,-ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց վարչապետի թեկնածու, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց փաստարկված քննարկումների, տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին անցել են նախորդ ամիսների ընթացքում:

«Հարգելի պատգամավորներ, երկուս ու կես տարի առաջ այս դահլիճն ավելի քան բուռն էր, երբ քննարկվում էր Սահմանդրական բարեփոխումներ նախագիծը: Այդ նախագիծը դարձավ Սահմանդրություն ու հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները: Վերջին օրերին ու ամիսներին մենք վկան ու ականատեսն ենք բարեփոխված Սահմանդրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքը կոչելուն»,-ասաց Սերժ Սարգսյանը:

 

Աղբյուր` Panorama.am
Comments
SHARE