Գլխավոր Հիմնական Մեկնարկում է ԱԺ հատուկ նիստը. կքննարկվի վարչապետի ընտրության հարցը (ուղիղ)

Մեկնարկում է ԱԺ հատուկ նիստը. կքննարկվի վարչապետի ընտրության հարցը (ուղիղ)

Մեկնարկում է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ երեկ նիստ էր գումարել, որի ընթացքում վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ավելի վաղ` ապրիլի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ էր անցկացրել Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ կուսակցությունը որոշել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Comments
SHARE