Գլխավոր Հասարակություն Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 7 մասնակից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 7 մասնակից

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որով թիմը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով.Արմեն Մելիքյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ):

Մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ: Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Երևանի Օլիմպավանում:

Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ:

Comments
SHARE