Գլխավոր Քաղաքականություն ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետը կմասնակցի ԱՊՀ ՀՕՊ հարցերով կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետը կմասնակցի ԱՊՀ ՀՕՊ հարցերով կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ապրիլի 17-ից 19-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 20-ից 21-ը Տուլայում (ՌԴ) կմասնակցի նաև գործարանային պայմաններում զենիթային հրթիռահրետանային նոր համալիրների ուսումնասիրման աշխատանքներին:

Comments
SHARE