Գլխավոր Քաղաքականություն Հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

Հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում սկսվել է խամաճիկային նիստը, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, Իջևանում զանգվածային դասադուլ է, փակված է Իջևան-Երևան մայրուղին, Վանաձորում զանգվածային դասադուլ է, Երևանում դասադուլ է և ճանապարհներ են արգելափակված, Կապանում ու Մեծամորում դասադուլ է», – ասաց նա։

Նա ասաց, որ այսօր առավոտյան մի խումբ դպրոցականներ շրջափակել են ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի մեքենան։

«Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը», – նշեց նա։

Comments
SHARE