Գլխավոր Քաղաքականություն Թվարկեք նաեւ այն խոստումները, որոնք կատարվել են. Արփինե Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը

Թվարկեք նաեւ այն խոստումները, որոնք կատարվել են. Արփինե Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը

ՀՀԿ-ն իրականում իրավաչափորեն իրականացրել է իր իրավունքը՝ առաջադրելով իր թեկնածուին. խորհրդարանական կառավարման համակարգում ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժը ընտրում է այն միջոցները, ինչպես պետք է իրականացնի իր նախընտրական ծրագիրը եւ տեսնում է այն անձին, ում միջոցով պետք է իրականացնի իր ծրագիրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կառավարության պատասխանատվությունն ամբողջանում է երեք ուղղություններով՝ երկրի պաշտպանություն, քաղաքացիների բարեկեցության ապահովում եւ ցանկություն, կամք սեփական քաղաքացիների տաղանդն ու ներուժն օգտագործել ու ներդրում կատարել հենց այդ տաղանդի մեջ:

«Երկրի պաշտպանության ուղղակի իմաստը խաղաղության ապահովումն է: Այստեղ Սերժ Սարգսյանի դերն անուրանալի է: Այսօրվա իմաստով խաղաղությունը մեկնաբանվում է որպես կոռուպցիայի դեմ պայքար անկախ դատաիրավական համակարգ, այլոց իրավունքների պաշտպանություն, բարիդրացիական հարաբերություններ հարեւանների հետ, ժողովրդագրական աճի հիմնախնդիրների անդրադարձ եւ այլն»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր կառավարությունը որդեգրել է կայունության զարգացման ուղի:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ընդդիմության քննադատություններին՝ նշելով. «Եթե թվարկում ենք չարած խոստումները, կարծում եմ օբյեկտիվ է ու ազնիվ, թվարկել նաեւ այն խոստումները, որոնք կատարվել են, նաեւ նրանք, որ չեն խոստացվել ու էլի կատարվել են»:

Comments
SHARE