Գլխավոր Քաղաքականություն Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես պահել իրեն նման դեպքերում. Աշոտյան

Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես պահել իրեն նման դեպքերում. Աշոտյան

Կարծում եմ՝ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերի ձայն տված քաղաքացիներ են, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Բացառում եմ, որ այսօրվա իրադարձությունները 2017-ի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են, հետևաբար արդյունքներ վերլուծել, թե ում են այդ ժամանակ ընտրել քաղաքացիները, տեղին չէ», – նշեց Աշոտյանը։
Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ շատ պատգամավորներ գիշերել են խորհրդարանում, որպեսզի կարողանան հասնել Ազգային ժողով և մասնակցել ԱԺ հատուկ նիստին, որի շրջանակում պետք է վարչապետ ընտրվի՝ Աշոտյանն ասաց, որ ինքն անձամբ նման պատգամավոր չի տեսել։
«Ես նման հանրապետական չեմ տեսել։ Գուցե ոմանք գիշերել են, ոմանք՝ ոչ, չեմ խոսել։ Ես չեմ մնացել այստեղ», – ասաց նա։
Աշոտյանն ընդգծեց, որ խորհրդարանական կառավարման կայացման համար ժամանակ է պետք և բնական է, որ ընդդիմությունը չգիտի ինչպես պահել իրեն նման դեպքերում, իսկ իշխանությունը փնտրտուքի մեջ է։
Comments
SHARE