Գլխավոր Քաղաքականություն «Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի...

«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր ԱրմենԱշոտյանը բացառում է այն, որ այսօրվա իրադարձությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝  նա այս մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներն են»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիների համար ամենակարևորը համերաշխություն պահպանելն է երկրի ներսում:

Հարցին, թե ինչ կմաղթի նոր վարչապետին, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ սիրում մաղթել, մինչեւ իրադարձությունը տեղի չունենա: Ժամանակից շուտ չեմ շնորհավորում»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ականները գիշերել են Ազգային ժողովում, պատգամավորն ասաց, որ նման հանրապետականի չի տեսել: «Ես  Ազգային ժողով  ժամանել  եմ սովորականի պես, նորմալ»,- եզրափակեց նա:

Ապրիլի 17-ին՝ ժամը 12-ինմեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստըորի շրջանակում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցըՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և կոալիցիոնգործընկեր ՀՅԴն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Comments
SHARE