Գլխավոր Քաղաքականություն Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ վերադարձնել, բայց եթե հասնում է,...

Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ վերադարձնել, բայց եթե հասնում է, պետք է շնորհավորեք՝ ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Սերժ Սարգսյան

Խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը ԱԺ «Ելք» խմբակցության Արտակ Զեյնալյանը վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու է համաձայնել ընդունել կառավարության ամառանոցը՝ սեփականության իրավունքով:

«Մի հարց՝ արդյոք ստորագրե՞լ եք կառավարության որոշումը, որ Կառավարության ամառանոցը սեփականության իրավունքով հանձնվում է ձեզ»,-հարցրեց Զեյնալյանը:

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Խորհրդարանի շենքում է այդ օրենքն ընդունվել:

«Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ՝ պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»,-ասաց նա:

Պատգամավորն արձագանքեց, որ խնդիրը կառավարական սեփականությունից առանձնատուն ստանալն է, ոչ թե ընդհանրապես սեփականություն տալը:

Comments
SHARE