Գլխավոր Հասարակություն Գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված...

Գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված

Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության: Վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ և մանրեցված կասկածելի զանգվածի խառնուրդ՝ ընդհանուրը 1.9 գրամ քաշով:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Comments
SHARE