Գլխավոր Հասարակություն Ապարանում կկառուցվի առաջին արևային ֆոտովոլտային կայանը

Ապարանում կկառուցվի առաջին արևային ֆոտովոլտային կայանը

Ապարան քաղաքում կկառուցվի առաջին արևային ֆոտովոլտային կայանը: Համայնքը, անդամակցելով Եվրոպական Միության Քաղաքապետերի դաշնագրին, ստանձնել է պարտավորություններ մաքուր էներգիայի ընդլայնման գործում, որի իրագործման նպատակով էլ հենց մշակվել և հաստատվել է Ապարանի կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիրը։

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանը և Հայաստանի համայնքների միության տնօրեն Նատալիա Լապաուրինը Ապարանի ավագանու անդամներին ներկայացրեցին ծրագրի տեխնիկական ու ֆինանասական մանրամասները, կատարման հնարավորություններն ու առավելությունները: Մասնավորապես նշվեց, որ Ծրագիրը, որը հաջողությամբ անցել է Եվրամիություն, «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» EuropeAid/155713/DH/ACT/Multi դրամաշնորհային մրցույթը, հնարավորություն կտա Ապարանում ստեղծել համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում։ Համայնքի առաջարկով այն նախատեսվում է իրականացնել հանրային շենքում, որտեղ հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի էական խնայողություն։ Ծրագրի արդյունքում կստեղծվի ֆինանսավորման մեխանիզմ, կբարձրանա բնակիչների իրազեկվածությունը, մասնագիտական կարողություններ կստեղծվեն արևային համակարգերի տեղակայման և սպասարկման նպատակով։ Համայնքում կայուն էներգետիկ լուծումների շնորհիվ հնարավոր կլինի սահուն անցում կատարել դեպի «կանաչ քաղաք»: Այս բոլոր ուղղություններով շահագրգիռ քննարկումների արդյունքում ավագանու անդամները միաձայն հավանության արժանացրին ծրագիրը, և պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն մասնակցել ծրագրի բոլոր գործընթացներին։ Հաստատվեց Ապարանի հետ համագործակցության պայմանագիրը, որի շրջանակներում համայնքի կողմից կկատարվի համաֆինանսավորում 7,2 միլիոն դրամ։

 

Comments
SHARE