Գլխավոր Քաղաքականություն Աղվան Վարդանյանը դրսում գտնվողներին խոհեմության կոչ է անում

Աղվան Վարդանյանը դրսում գտնվողներին խոհեմության կոչ է անում

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քննարկումները նորմալ հունով կընթանան եւ վարչապետ կընտրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Դրսում խոհեմության կոչ կանեի, եւ Աստված չանի՝ որեւէ լուրջ միջադեպ լինի: Մարդիկ իրենց իրավունքներն են  իրացնում, բայց կարծում եմ՝ այն օրակարգը, որ ձեւավորել  են, այսօրվա օրակարգ չէ, քանի որ այս խնդիրները կարգավորված էին Սահմանադրությամբ՝ մեր օրենքներով: Մաղթենք, որ ամեն ինչ բարեհաջող լինի»,-եզրափակեց նա:

Ապրիլի 17-ին՝ ժամը 12-ին, մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստը, որի շրջանակում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Comments
SHARE