Գլխավոր Հասարակություն Ահազանգ է ստացվել Երևանի քաղաքապետարանում տեղադրված պայթուցիկ սարքի վերաբերյալ. ԱԻՆ

Ահազանգ է ստացվել Երևանի քաղաքապետարանում տեղադրված պայթուցիկ սարքի վերաբերյալ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ  և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հատնաբերվել:

Comments
SHARE