Գլխավոր Քաղաքականություն ԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը

ԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ անձանց ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Լուրն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա»,- նշեց Բալայանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ հայեր են ներխուժել։

Comments
SHARE