Գլխավոր Հասարակություն «Օրն առանց ծիծաղի անիմաստ օր է». այսօր ծնվել է Չարլի Չապլինը

«Օրն առանց ծիծաղի անիմաստ օր է». այսօր ծնվել է Չարլի Չապլինը

889 թ-ի ապրիլի 16-ին ծնվել է համաշխարհային կինոյի ամենասիրելի կերպարին` թափառաշրջիկ Չարլիին ստեղծած եւ մարմնավորած ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Չարլի Չապլինը:

Չապլինը համր կինոյի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր: Դերասանի ստեղծագործական կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել երգիծաբան եւ դերասան Մարկ Լինդերը:

Չարլի Չապլինի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Փոքրիկը», «Հզոր բռնապետը», «Մեծ քաղաքի հուրը», «Չապլին», «Կրկես», «Հանգիստ փողոցը» եւ այլն:

Չապլինը համոզված էր՝ «Օրն առանց ծիծաղի անիմաստ օր է»:

Լեգենդար դերասանի ամենահայտնի եւ խորհրդավոր մտքերից եւս մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Որպեսզի անկեղծորեն կարողանաս ծիծաղել, դու պետք է վերցնես ցավդ ու խաղաս դրա հետ»:

«Ես մեկ հիմնական կոչում ունեմ՝ դա ծաղրածուի կոչումն է: Դա ինձ համար ավելի վեհ է, քան ցանկացած քաղաքական գործչի պաշտոնը»:

Comments
SHARE