Գլխավոր Քաղաքականություն Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա

Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերադարձավ հիվանդանոցից եւ միացավ ցուցարաներին: Նրան այստեղ դիմավորեցին «Ելք» խմբակցության մյուս երկու կուսակցությունների առաջնորդներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրանց հետ են նաեւ «Ելք»-ի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը:

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ իրենք միանում են Փաշինյանի պայքարին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են», նաեւ հավելեց, որ դեռ պետք է քննարկեն:

Comments
SHARE