Գլխավոր Միջազգային Սիրիային հասցված հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը և չեն հանգեցնի Ասադի պաշտոնազրկման....

Սիրիային հասցված հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը և չեն հանգեցնի Ասադի պաշտոնազրկման. Ջոնսոն

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը եւ իշխանափոխության չեն հանգեցնի Դամասկոսում: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 16-ին դա ընդունել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Բորիս Ջոնսոնը՝ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո։

«Այդ հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը եւ չեն հանգեցնի ռեժիմի փոխվելուն: Ցավոք, դրանք թույլ չեն տա պաշտոնանկ անել (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադին: Դրանց նպատակն է՝ պարզորոշ հայտարարել, որ մենք այլեւս չենք հանդուրժի քիմիական զենքի կիրառումը»,-ասել է նա: Ջոնսոնը նաեւ հայտնել է, որ միանգամայն գոհ է արաբական հանրապետության դեմ գործողության նկատմամբ գործընկեր երկրների արձագանքից:

Comments
SHARE