Գլխավոր Միջազգային Ռուսաստանում սկսվել է Telegram-ի արգելափակումը

Ռուսաստանում սկսվել է Telegram-ի արգելափակումը

ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայությունը կապի օպերատորներին տեղեկություն է ուղղել Telegram-ի հասանելությունը սահմանափակելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքի համաձայն՝ ծառայությունը պետք է արգելափակվի մեկ օրվա ընթացքում:

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանն ավելի վաղ բավարարել է ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայության հայցը և վճռել է արգելափակել Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերը: Հայցը ներկայացվել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը ծածկագրման բանալիները փոխանցել հրաժարվելու առնչությամբ: Դատարանը թույլ է տվել անմիջապես արգելափակել Telegram-ը՝ չսպասելով բողոքարկման վերաբերյալ որոշմանը:

Դատարանի վճռի համաձայն՝ մեսենջերն արգելափակված է լինելու Ռուսաստանում մինչև իշխանություններին չտրամադրի օգտատերերի հաղորդագրությունների գաղտնազերծման համար բանալիները:

Comments
SHARE