Գլխավոր Միջազգային Ջասթին Բիբերը պաշտպանել է աղջկան՝ հարվածելով նրան խեղդել փորձող տղայի դեմքին

Ջասթին Բիբերը պաշտպանել է աղջկան՝ հարվածելով նրան խեղդել փորձող տղայի դեմքին

24-ամյա երգիչ Ջասթին Բիբերը մասնակից է դարձել երաժշտական «Կոաչելա» փառատոնի երեկույթներից մեկի ժամանակ ծագած ծեծկռտուքին՝ գրում է NME-ը:

Բիբերն ընկերների հետ հանգստանում էր Պատրիկ Շվարցենեգերի երեկույթում, երբ նկատեց, որ հյուրերից մեկը սպառնում է իր ընկերուհուն: Երբ տղամարդը սկսել է խեղդել աղջկան, Բիբերը սկզբում խնդրել է նրան կանգ առնել և հայհոյախառն պատասխան ստանալով՝ հարվածել է նրա դեմքին: Աղջիկը հասցրել է փախչել:

Միջադեպից հետո տղամարդուն, ով հավանաբար թմրադեղերի ազդեցության տակ է եղել, վռնդել են երեկույթից: Նրան ոստիկանությունը ձերբակալել է:

Comments
SHARE