Գլխավոր Միջազգային Հաագայում Սիրիայի հարցով քննարկում է սկսվել

Հաագայում Սիրիայի հարցով քննարկում է սկսվել

Հաագայում մեկնարկել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի՝ թվով 58-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Խորհրդի նիստի մասնակիցները քննարկելու են Սիրիայի Արաբական Հանրապետությունում քիմիական զենքի՝ ենթադրյալ կիրառումը:

Ավելի վաղ Կազմակերպությանը կից ռուսական պատվիրակության ներկայացուցիչը հայտնել էր, որ դեռևս օրակարգում որևէ փոփոխություն չկա, նախատեսվում է, որ նիստը կձգվի մինչ երեկո, իսկ երեկոյան Նիդերլանդներում ՌԴ դեսպանատանն, ամենայն հավանականությամբ, մամուլի ասուլիս կկազմակերպվի: Լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել Կազմակերպության շտաբ-բնակարանի շենք, հանդիպումն անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով:

Comments
SHARE