Գլխավոր Միջազգային Կիևում նռնակի պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Կիևում նռնակի պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդում է, որ Կիևի Դենիսյան շրջանի Կիոտոյի զբոսայգում նռնակի պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:

Արտակարգ դեպքը  տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Նախնական տվյալով, զբոսայգում հանգստանում էր երիտասարդների մի խումբ: Նրանց և անցորդների միջև առաջացել է տարաձայնություն,  ինչի հետևանքով նրանցից մեկը նետել է նռնականման իր:

Պայթյունից տուժել է 34-ամյա չարագործը և 21-ամյա մի քաղաքացի:  Նրանք բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Comments
SHARE