Գլխավոր Միջազգային Իդեալական հայրիկը. Դեվիդ Բեքհեմն ազատ օրերը երեխաների հետ Դիսնեյլենդում է անցկացրել

Իդեալական հայրիկը. Դեվիդ Բեքհեմն ազատ օրերը երեխաների հետ Դիսնեյլենդում է անցկացրել

Վերջին ժամանակներս Բեքհեմների ընտանիքի շուրջ տարբեր լուրեր են պտտվում: Այսպես, մի քանի օր առաջ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել էր, որ ամուսինների հարաբերություններում արդեն վաղուց ամեն ինչ այնքան հարթ չէ. յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում: Այնուհետև ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Վիկտորյան և Բեքհեմը որոշել են առանձին ապրել: Սակայն ամուսիններն այս լուրերը որևէ կերպ չեն մեկնաբանում: Դրա փոխարեն՝ Վիկտորյան իր հագուստի նոր հավաքածուն է ցուցադրել, իսկ Դեվիդը երեխաների հետ Դիսնեյլենդ է ուղևորվել:

Դիսնեյլենդի նկարներով աստղային հայրիկը կիսվել է իր Instagram-ում: Նայելով լուսանկարներին դժվար է չհամաձայնելը, որ Դեվիդ Բեքհեմն իրոք իդեալական հայր է:

Comments
SHARE