Գլխավոր Միջազգային Գերմանիայի նախագահը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկխոսել Սիրիայի հարցով

Գերմանիայի նախագահը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկխոսել Սիրիայի հարցով

Գերմանիայի Դաշնային Հարապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին և ԱՄՆ-ին Սիրիայի հարցով երկխոսության կոչով է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:

«Խոշոր ուժերը մեծ պատասխանատվություն են կրում: Այստեղ պետք է առաջին քայլը լինի՝ Պուտինն ու Թրամփը աշխարհի առջև պարտավորություն ունեն: Եթե Վաշինգտոնն ու Մոսկվան Սիրիայի հարցում միմյանց ընդառաջ գալու ուղիներ չգտնեն, ապա Սիրիայում իրավիճակի լավացման հնարավորությունները զրոյին հավասար կլինեն»,- ասել է Շտայնմայերը:

Նա նշել է, որ Սիրիայում պատերազմի յոթ տարվա ընթացքում առաջին անգամ ռուսական և ամերիկյան զենքի ուղղակի առճակատման վտանգ է ստեղծվել:

«Անկախ Պուտինից՝ չի կարելի ամբողջ երկիրը՝ Ռուսաստանը, և ամբողջ ժողովրդին թշնամի համարել»,- ընդգծել է Շտայնմայերը:

Նա կոչ է արել գերմանացի քաղաքական գործիչներին Ռուսաստանի հետ երկխոսությունը չընդհատել, դրա հետ մեկտեղ և այդ թվում՝ անձնական շփումները, Կրեմլին հասկացնել, թե ինչ ազդեցություն կունենան նրա գործողությունները ռուս-եվրոպական հարաբերությունների վրա:

Comments
SHARE