Գլխավոր Միջազգային Գերմանիայի արտգործնախարարը պատմել է, թե ինչպես է կայացվելու Սիրիայի վերաբերյալ որոշումը

Գերմանիայի արտգործնախարարը պատմել է, թե ինչպես է կայացվելու Սիրիայի վերաբերյալ որոշումը

Սիրիայի վերաբերյալ որոշումը կկայացվի տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողների մասնակցությամբ, Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործման փաստը  չի կարող նպաստել լուծմանը: Այս մասին, ժամանելով Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, լրագրողներին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որոշումը կընդունվի, առաջին հերթին, բոլոր նրանց հետ միասին, ովքեր ազդեցություն ունեն տարածաշրջանում: Այն, որ քիմիական զենքի օգտագործումը սեփական բնակչության դեմ կարող է այս որոշման մաս դառնալ, ոչ ոք չի կարող պատկերացնել», – ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Սիրիայում երկարատեւ խաղաղության կարելի է հասնել միայն քաղաքական լուծման միջոցով: Մաասը նաեւ ողջունել է Ռուսաստանի պատրաստակամությունը Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակով երկխոսություն վարելու հարցում:

«Լավ է, որ, ինչպես մենք լսել ենք, Ռուսաստանը երկխոսություն վարելու պատրաստակամություն է հայտնել», – ասել է նա Լյուքսեմբուրգում կայանալիք արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես: Նախարարը նաեւ շեշտել է,  որ Ռուսաստանից կառուցողական ներդրում է ակնկալում Սիրիայում իրավիճակի կարգավորման համար:

Comments
SHARE