Գլխավոր Հասարակություն Բոլոր զգուշացումներն այլևս անարդյունավետ են, մեր պահանջը չկատարելու դեպքում հավաքը կցրվի՝ կիրառելով...

Բոլոր զգուշացումներն այլևս անարդյունավետ են, մեր պահանջը չկատարելու դեպքում հավաքը կցրվի՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ. Ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանին

Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,–ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարությունում:

Comments
SHARE