Գլխավոր Տնտեսություն Բիթքոինի փոխարժեքը հատել է 8 հազար դոլարի շեմը

Բիթքոինի փոխարժեքը հատել է 8 հազար դոլարի շեմը

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքն այսօր փոքր-ինչ արժեզրկվել է՝ կորցնելով հանգստյան օրերին ձեռք բերված 2% աճը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 0,44%-ով՝ կազմելով 8,054 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 0,64%-ով՝ հասնելով 8,058 հազար դոլարի, Binance -ում՝ 0,88 տոկոսով՝ կազմելով 8,045 հազար դոլար:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքին, ապա Ethereum-ի փոխարժեքը նվազել է 0,78%-ով և կազմել 507,95 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 1,66%-ով և կազմել 0,65 դոլար, Bitcoin Cash-ն էլ իջել է 0,91%-ով՝ կազմելով 759,75 դոլար:

Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 323,63 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 42 տոկոսը:

Comments
SHARE