Գլխավոր Միջազգային Ավստրալիայում 12-ամյա աղջիկը պիթոն է հայտնաբերել իր անկողնում

Ավստրալիայում 12-ամյա աղջիկը պիթոն է հայտնաբերել իր անկողնում

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մաքքայ քաղաքում 12-ամյա աղջիկը վախեցել է և սկսել է ճչալ՝ իր մահճակալի վրա պիթոն տեսնելով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ալեյնա Մեհեր անունով աղջիկը պատրաստվում էր քնել, սակայն մի կողմ գցելով անկողնու ծածկոցը՝ սավանների արանքում տեղավորված օձ է հայտնաբերել: Աղջիկն ուժեղ ճիչ է արձակել և դուրս վազել սենյակից:

Ծնողների խոսքով՝ աղջիկն առաջին անգամը չէ, որ օձերի է հանդիպում: «Մեզ հետ մի քանի անգամ նման դեպք պատահել է, այնպես որ կատարվածը մեզ համար սովորական մի բան է: Զարմանալին պիթոնին անկողնու մեջ հայտնաբերելն էր», – բացատրել է աղջկա մայրը՝ Սենդի Մեհերը: Նա աղջկա սենյակից դուրս է հանել օձին և բաց թողել ազատության մեջ:

Ավստրալուհին նշել է, որ իր 4 երեխային սովորեցրել է ուշադիր լինել, միշտ ստուգել, թե արդյոք օձ չկա մոտակայքում և չվախենալ թունավոր սողուններից:

Comments
SHARE