Գլխավոր Հասարակություն Ասադի անունը հայտնվել է ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում

Ասադի անունը հայտնվել է ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի անունը հայտնվել է ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում՝ կապված այն տեղեկատվության հետ, ըստ որի նրա երեխաները հանգստացել են Ղրիմում գտնվող «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում:

Ինչպես փոխանցում է ռուսական RTհեռուստաալիքը, կայքի «սև ցուցակ» Ասադի անունն ընդգրկվել է «Անչափահաս երեխաների միջոցով Ուկրաինայի պետական սահմանի գիտակցված խախտման կազմակերպման ու Ղրիմի օկուպացիայի լեգիտիմացման փորձի համար»:

Նշենք, որ ավելի վաղ Ասադն անձամբ էր պատմել «Արտեկ»-ում իր երեխաների անցկացրած հանգստի մասին:

Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանն է կցվել 2014 թվականին՝ այնտեղ անցկացված ժողովրդական հանրաքվեի արդյունքում:

Comments
SHARE