Գլխավոր Տնտեսություն Բիթքոինի փոխարժեքը նվազել է

Բիթքոինի փոխարժեքը նվազել է

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի՝ ՝  բիթքոինի փոխարժեքը նվազել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքը նվազել է 1,14 տոկոսով ՝ կազմելով  8,495 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն ընկել է 1,46 տոկոսով՝ հասնելով 8,438 հազար դոլարի,  GDAX-ում՝ 0,93 տոկոսով՝  կազմելով  8,445 հազար դոլար:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքին, ապա Ethereum-ի փոխարժեքն աճել է 0,01%-ով և կազմել 522,51 դոլար, իսկ Ripple-ի փոխարժեքը նվազել է 0,38%-ով և կազմել 0,637 դոլար, Bitcoin Cash-ն էլ նվազել է 0,94%-ով՝ կազմելով 973,4 դոլար:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 328,8 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 44 տոկոսը:

Comments
SHARE