Գլխավոր Միջազգային 108 սմ. շվեդ մոդելն ապշեցրել է իր ոտքերի երկարությամբ

108 սմ. շվեդ մոդելն ապշեցրել է իր ոտքերի երկարությամբ

Շվեդ մոդել Իյա Օստերգրենը երկար ոտքերի պատճառով հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:

Ինչպես նշում է РИА Новости-ն, 178 սմ հասակ ունեցող մոդելի ոտքերի երկարությունը 108 սմ է: Աղջիկն արդեն ավելի քան 144 հազար հետևորդ ունի Instagram-ում:

Օստերգրենը խոստովանել է, որ փոքր ժամանակ ինքը տգեղ էր և ամաչում էր իր նիհարությունից ու ոտքերի երկարությունից: 2013 թվականին նա որոշեց զբաղվել բոդիբիլդինգով ու ֆիտնեսով՝ ընկճախտը հաղթահարելու համար, և արդյունքն ակնհայտ էր:

Նշվում է, որ սոցցանցերում աղջիկը ծանոթացել է շվեդ բոդիբիլդեր Տորբյորն Աստերգրենի հետ, որի հետ ամուսնացել, երկու դուստր է ունեցել՝ պահպանելով իր սլացիկ կազմվածքը:

Comments
SHARE