Գլխավոր Միջազգային Սիրիական Աֆրինն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մնացել է առանց ջրի. ՄԱԿ

Սիրիական Աֆրինն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մնացել է առանց ջրի. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակն ահազանգել է, որ սիրիական Աֆրինում, ուր արդեն 54-րդ օրն է՝ իր ռազմական գործողություններն է շարունակում թուրքական ԶՈւ-ն, մեկ շաբաթից ավելի է, ինչ դադարեցվել է ջրամատակարարումը:

Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, ՄԱԿ-ից հայտնել են, որ Աֆրինի բնակիչները մեկ շաբաթ է, ինչ ջուր չունեն:

Ստեղծված իրադրությունը բացատրվում է այն հանգամանքով, որ ջրամբարը, որից ջուր է մատակարարվում Աֆրին, մեկ շաբաթ առաջ անցել է թուրք զինվորականների հսկողության տակ:

ՄԱԿ-ը նաև հայտնել է, որ թուրքական ԶՈւ-ի գործողությունների պատճառով հազարավոր աֆրինցիներ լքել են իրենց տներն ու շտապում են դեպի սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ մինչև երեկո սիրիական Աֆրին շրջանի նույնանուն քաղաքը կարող է ամբողջովին գրավված լինել թուրքական ԶՈւ-ի կողմից:

Comments
SHARE