Գլխավոր Միջազգային Չինաստանում հնագետները հարյուրավոր արտեֆակտներ են հայտնաբերել հնագույն դամբարանների համալիրում

Չինաստանում հնագետները հարյուրավոր արտեֆակտներ են հայտնաբերել հնագույն դամբարանների համալիրում

Չինաստանի Հենան նահանգի Չժոուկոու քաղաքում հնագետներն ավելի քան 500 արժեքավոր արտեֆակտ են հայտնաբերել հինավուրց դամբարանների համալիրում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գիտնականներին հաջողվել է գտնել կավե սպասք, բրոնզե, երկաթե, արծաթե և քարե իրեր, որոնք, ենթադրաբար, մի քանի հազար տարվա պատմություն ունեն:

«Հայտնաբերված պղնձե կնիքը չափազանց արժեքավոր է»,- ասել է հնագետներից մեկը:

Դատելով հիերոգլիֆներից՝ կնիքը պատկանել է պետական պաշտոնյայի, որը Հան արքայատոհմի օրոք պատասխանատու է եղել ազգային ավանդույթների համար Ինյան քաղաքում:

Comments
SHARE