Գլխավոր Հասարակություն Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2018թ. ծրագիրը

Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2018թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտն ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1615 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով 22 բազմաբնակարան շենքերում վերանորոգվել է 23 մուտք:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

 

Comments
SHARE