Գլխավոր Հասարակություն Նոյեմբերյանում գազատարի վնասման հետևանքով չեն գործում կրթական հաստատությունները

Նոյեմբերյանում գազատարի վնասման հետևանքով չեն գործում կրթական հաստատությունները

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բեռնատարի բախման հետեւանքով գազատար է վնասվել, ինչի արդյունքում քաղաքի 70 տոկոսը գազազրկվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանն ասաց, որ գազատարի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Նախօրոք տեղեկացրել էինք նախակրթարաններին եւ դպրոցներին, որ գազամատակարարում չի լինելու, եւ դրանք այսօր չեն աշխատի»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ գազամատակարարումը կվերականգնվի 1-2 ժամից:

Կարեն Աբազյանի խոսքով` վթարի փոխհատուցման հետ կապված ծախսերի մասին դեռ տեղեկատվություն չկա:

Վթարը տեղի է ունեցել լույս մարտի 14-ի գիշերը:

Comments
SHARE