Գլխավոր Միջազգային ՄՏԿ-ի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է 400 մետրով

ՄՏԿ-ի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է 400 մետրով

Միջազգային տիեզերակայանի թռիչքի միջին բարձրությունն ավելացվել է մոտ 400 մետրով՝ կայանին կից «Պրոգրես ՄՍ-08» տիեզերական բեռնատարի շարժիչների միջոցով: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ռուսական Թռիչքի կառավարման կենտրոնի ներկայացուցիչը:

«Ուղեծրային մանևրի արդյունքում այժմ կայանի թռիչքի բարձրությունը մոտ 404.5 կմ է: Այն իրականացնելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 00:25-ին 108 վայրկյանով միացվել են «Պրոգրես ՄՍ-08»-ի շարժիչները»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Comments
SHARE