Գլխավոր Հասարակություն Կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը

Կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդինախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են՝ ՀՀ տարածքայինկառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, գործարարոլորտի և արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգի հիմնական հարցերը զեկուցել է ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, այն է՝ ««Որակավորումների բարելավում ավելի լավաշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալհաշվետվության ներկայացում», «Համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված «Սոցիալական գործընկերության հայեցակարգի»նախագծի ներկայացում և հաստատում», «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտականկրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» և այլ հարցեր:

Ա. Աղբալյանը խորհրդի անդամներին նախ հակիրճ ներկայացրել է 2017 թվականին իրականացված աշխատանքները և 2018 թվականի անելիքները, ապաանցում կատարել օրակարգի հիմնական հարցերին: Անդրադառնալով ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄբյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությաններկայացում» հարցին՝ Ա. Աղբալյանը նշել է, որ 2017 թվականին կատարման ենթակա բոլոր նախապայմանները՝ թվով 31 գյուղատնտեսականմասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում և վերանայում, «Սոցիալականգործընկերության հայեցակարգի» նոր նախագծի մշակում, ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման կենտրոնների ստեղծում ևհամապատասխան մասնագետների պատրաստում, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: Ա.Աղբալյանը հավելել է, որ 2017 թվականի 25 ՆՄՄԿՈՒ հաստատություններում ներդրվել են մարզերի զարգացման և պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններին համապատասխան 39 նոր մասնագիտություններ: 2018 թվականին նախատեսվում է ՆՄՄԿՈՒ մասնագիտությունների ցանկի ամբողջական վերանայում, որի գործընթացն արդենիսկ մեկնարկել է:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է վերոնշյալ համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված Սոցիալական գործընկերությանհայեցակարգի նախագծի ներկայացմանը և հաստատմանը: Ա. Աղբալյանը տեղեկացրել է, որ «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նորնախագծով առաջարկվել են մի շարք արմատական փոփոխություններ, որոնք, մասնավորապես, վերաբերվում են գործատուներին ներկայացնողոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընգրկվածությանը քոլեջների և ուսումնարանների կառավարմանխորհուրդների կազմում: Ա. Աղբալյանն անդրադարձել է նաև ՆՄՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների կազմի և անդամների թվիխնդրին՝ նշելով, որ նոր հայեցակարգում կատարվել են տարբեր կառույցներ ներկայացնող անդամների թվի փոփոխություններ: Հնչեցված բոլորառաջարկությունները քննարկելուց հետո՝ խորհուրդը որոշել է հաստատել «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագիծը՝ հաշվի առնելովառաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ խորհրդի որոշումները:

Օրակարգի հաջորդ՝ «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետականկրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» հարցի վերաբերյալ Ա. Աղբալյանը նշել է, որ 2018 թվականի համար նախատեսված է թվով24 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում: Նիստը վարողՄ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ ՄԿՈՒԶԱԽ-ին աջակցության համար՝ 2017թ. նախատեսված մշակման ևվերանայման ենթակա գյուղատնտեսական մասնագիտությունների ցանկերը հավանության արժանացնելու և հաստատելու համար, քանի որ այնհանդիսանում է ԵՄ աջակցության ծրագրի նախապայմաններից մեկը: Մ. Մկրտչյանի խոսքով՝ ԵՄ ծրագրի նախապայմանը ենթակա է պարտադիրկատարման՝ առաջարկելով հաստատել 2018 թվականին մշակման ենթակա ներկայացված 24 մասնագիտությունների ցանկը և ամրագրել, որ խորհրդիանդամները քայլեր կձեռնարկեն՝ գերակայություն համարվող տնտեսության ուղղությունների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցողմասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակելու նպատակով լրացուցիչ միջոցներ գտնելու համար:

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում ընդգրկված բոլոր օրակարգային հարցերը հավանության են արժանացել և ընդունվել նիստի անդամների կողմից:

Comments
SHARE