Գլխավոր Միջազգային Թրամփն ուսումնասիրել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի նմուշները

Թրամփն ուսումնասիրել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի նմուշները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեռևս նախագահական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին, ուսումնասիրել է պատի ութ նախնական օրինակները, հայտնում է The Daily Mail-ը:

«Եթե չունեք պատ, չեք ունենա նաև պետություն: Եթե պատային համակարգ չլինի՝ գժանոց կլինի»,-ասել է Թրամփը Սան Դիեգո կատարած այցի ժամանակ:

Թրամփը հույս է հայտնել, որ սահմանային պատը կկանխի սահմանի մյուս կողմից եկող ապօրինի ներգաղթյալների ու թմրամիջոցների 99%-ի մուտքն ԱՄՆ:

Նախագահը նաև նշել է, որ կցանկանար պատը մասամբ թափանցիկ, ինչպես նաև դժվարմագլցելի լիներ:

Հետաքրքրական է, որ Մեքսիկայի հետ սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Թրամփին դիմավորել են սահմանի մյուս կողմում հավաքված մեքսիկացիները: Նրանք բղավել են, որ ինչ տեսակի պատ էլ ԱՄՆ-ն կառուցի՝ իրենք կկարողանան անցնել դրա վրայով:

Comments
SHARE