Գլխավոր Միջազգային Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ պատմել է երեխաների մասին

Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ պատմել է երեխաների մասին

Երեք ամիս առաջ Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան առաջին անգամ ծնողներ դարձան: 42-ամյա փոփ երգիչն ու 36-ամյա մարզուհին երկար ժամանակ թաքցնում էին ընտանիքի համալրման մասին լուրը հասարակությունից:

Սակայն երկվորյակների ծնվելուց հետո զույգը սկսեց անկեղծ ուրախությամբ սոցիալական ցանցերում կիսվել երեխաների լուսանկարներով և տեսանյութերով:

Իսկ Բուդապեշտում վերջերս կայացած համերգի ժամանակ Էնրիկե Իգլեսիասը երկրպագուներին պատմել է հայրության մասին և խոստովանել զգացմունքները երեխաների և իր սիրելիի հանդեպ:

«Մոտ 12 շաբաթ առաջ ես հայր դարձա: Եվ բացարձակ վստահությամբ կարող եմ անվանել կյանքում ինձ համար ամենակարևոր 2 բաները. իմ երկու երեխաների նկատմամբ սերը, ես շատ եմ սիրում նրանց: Իրականում 3 բան կա. ես սիրում եմ նաև իմ կնոջը»,- ասել է երգիչը:

Comments
SHARE