Գլխավոր Քաղաքականություն ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվել են Ս. Ֆարմանյանի առաջարկները

ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվել են Ս. Ֆարմանյանի առաջարկները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանը Facebook-իր էջում գրել է հանձնաժողովի` Փարիզում տեղի ունեցած նիստի մասին։

Նա, մասնավորապես, ասել է .«Ուրախ եմ, որ հանձնաժողովը կողմ քվեարկեց բրիտանացի պատգամավոր Լիամ Բիրնեի «Հակագործողություններ ահաբեկչությանը» վերտառությամբ զեկույցի նախագծում իմ հետևյալ առաջարկության ներառմանը. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է անդամ պետությունների ղեկավարների և անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչների՝ ատելություն պարունակող ելույթների բոլոր դեպքերը, որոնք առաջնորդում են իրենց ժողովուրդներին դեպի հետագա արմատականացում՝ քարոզչություն ծառայելով ատելության և բռնությունների համար»։

Սա, որ շուտով կդառնա ԵԽԽՎ բանաձևի մի մաս, արձագանք է Ադրբեջանի նախագահ Ալիևի և իր վարչակարգի նոր թափ հավաքող հայատյացության քարոզարշավին ԵԽԽվ-ի կողմից՝ ահաբեկչության և ռադիկալիզմի դեմ պայքարին նվիրված բանաձևում»:

Comments
SHARE