Գլխավոր Միջազգային «Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ

«Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

 

Ինչպես հայտնում է «Mundo Deportivo»-ն, Պերեսը դեռևս նախորդ տարի էր ցանկանում նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացուն, սակայն ընթացիկ մրցաշրջանի վատ մեկնարկը ստիպել է իսպանացի գործարարին չշտպաել հարձակվողին ավելի լավ համաձայնագիր առաջարկելու հարցում:

 

Ռոնալդուի վերջին լավ ելույթները մտափոխել է «արքայական» ակումբի ղեկավարներին և սպասվում էր, որ մրցաշրջանի վերջում Կրիշտիանուն իր ստորագրությունը կդնի նոր պայամանագրի տակ:

 

Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կբարձրանա: Նշվում է, որ 33-ամյա խաղացողը կվաստակի տարեկան 40 մլն եվրո գումար: Այդքան է վաստակում նաև «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

Comments
SHARE