Գլխավոր Հասարակություն Երեւանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը

Երեւանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը

Այսօր՝ մարտի 13-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, կարողացել են Երեւանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը:

Shamshyan.com-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը, իրենց կյանքը վտանգելով, դուրս բերում անվտանգ վայր:

Կնոջը՝ Երեւան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ին տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ կինը ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ունեցել տնօրենից:

Comments
SHARE