Գլխավոր Միջազգային Աշխարհի ամենահարուստ մարդը խոստացել է դեպի տիեզերք ճամփորդություններն ավելի մատչելի դարձնել

Աշխարհի ամենահարուստ մարդը խոստացել է դեպի տիեզերք ճամփորդություններն ավելի մատչելի դարձնել

Ջեֆ Բեզոսը գտնում է, որ տիեզերք թռիչքները պետք է հասանելի լինեն մարդկանց լայն խմբերին։ Աշխարհի ամենահարուստ մարդն այդ նպատակին հասնելու համար մտադիր է մեծ գումարներ ներդնել տիեզերական հետազոտությունների մեջ։

Նյու Յորքում Բազա Օլդրինի մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել Amazon ինտերնետային խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Իր բոլոր միջոցները մուլտիմիլիարդատերը համարում «վիճակախաղի հաղթանակ», այդ պատճառով էլ, նրա կարծիքով, լրիվ օրինաչափ է, որ ինքը դրանց մի մասը ծախսի տիեզերքը նվաճելու վրա։ Նա չի նշել, թե կոնկրետ որքան է մտադիր ներդնել տիեզերքի հետազոտման վրա, սակայն նրա ընկերը՝ Ֆրեդերիկ Պոլսենն ասել է, որ կարող է ներդրվի նրա ամբողջ ունեցվածքը «բացի մորը պահելու գումարից»։

Հիշեցնենք, որ Ջեֆ Բեզոսը զբաղվում է Blue Origin հրթիռների ստեղծման ֆինանսավորմամբ։ Նրա կարողությունը գնահատվում է 131 միլիարդ դոլար։

Comments
SHARE