Գլխավոր Տնտեսություն Հրայր Թովմասյանը կառաջնորդվի հին հռոմեական հայտնի սկզբունքով. իր համար պետական շահը կլինի...

Հրայր Թովմասյանը կառաջնորդվի հին հռոմեական հայտնի սկզբունքով. իր համար պետական շահը կլինի առաջնայինը բոլոր հարցերում. Է. Շարմազանով

Խորհրդարանն այսօրվա աշխատանքներն սկսեց ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի հարցի քննարկմամբ. թեկնածուն ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում ընդգծեց, որ շատ կարևոր են պետական գործչի մարդկային հատկությունները, շատ կարևոր է արժեքային համակարգը:

«Հրայր Թովմասյանն ազնիվ, պարզ հայկական ընտանիքի անդամ է, սասունցի է, իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասել ու դարձել է լավ իրավաբան ու ընդունելի քաղաքական գործիչ: Ունի պատասխանատվության բարձր զգացում, երբեք չի «պախկվել» իր գործընկերների հետևում, ունի խիզախություն իր կարծիքն արտահայտելու՝ անկախ նրանից, թե դա ընդդիմության, իշխանության որևէ հատվածի դուր է գալիս, թե չէ»,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ և՛ Արդարադատության նախարարի, և՛ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, և՛ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում նա ցույց է տվել, որ պետականամետ գործիչ է, իր աշխարհընկալմամբ կապված է մեր հողի հետ, ինքը Էրգրի մարդ է:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը կառաջնորդվի հին հռոմեական հայտնի սկզբունքով, որ իր համար պետական շահը կլինի առաջնայինը բոլոր հարցերով ու գերակայությամբ:

Նա կոչ արեց կողմ քվեարկել Հրայր Թովմասյանին, սակայն համաձայնեց, որ կարող են լինել նաև մարդիկ, ովքեր դեմ կլինեն, ինչը ևս նորմալ է, քանի որ մարդիկ կան, որ միշտ են քննադատում:

Comments
SHARE