Գլխավոր Հասարակություն Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չի համարվում

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չի համարվում

Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել։ Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չի համարվում։

Comments
SHARE