Գլխավոր Միջազգային Վիտալինան «պաթոլոգիկ ստախոս» է. Ջիգարխանյանի նախկին կին

Վիտալինան «պաթոլոգիկ ստախոս» է. Ջիգարխանյանի նախկին կին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, հայտարարել է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բոլորին խաբել է։ Վլասովան նրան անվանել է «պաթոլոգիկ ստախոս»։

Կինը տարակուսել է՝ լսելով Վիտալինայի վարկածն Արմեն Բորիսովիչի հետ իր սիրավեպի սկսվելու մասին։ Երիտասարդ դաշնակահարուհին վերջերս հայտնել էր, որ ինքը ստիպված է եղել բառացիորեն փրկել Ջիգարխանյանին, երբ նրա կինը գնացել էր 2000-ականներին ԱՄՆ-ում ապրելու։

Վլասովան հայտնել է, որ 15 տարվա ընթացքում ամուսինը պարբերաբար եկել է իր մոտ, իրենք միասին զվարճացել են, սակայն չգիտես ինչու՝ Վիտալինան հաստատում է, որ Մոսկվայում Բորիսովիչն անօգնական է եղել։

Կինն ընդգծել է, որ Վիտալինան հավանաբար հիվանդ է, քանի որ այդքան ստել պարզապես հնարավոր չէ։

Comments
SHARE