Գլխավոր Քաղաքականություն Վարչապետը բոլոր մարզպետներին հանձնարարականներ տվել 2018–ի գործունեության ծրագրի վերաբերյալ

Վարչապետը բոլոր մարզպետներին հանձնարարականներ տվել 2018–ի գործունեության ծրագրի վերաբերյալ

Կառավարության նիստը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հանձնարարականներով: ՀՀ վարչապետն ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարական տվեց 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ:
Կարեն Կարապետյանն ասաց, որ մարզպետների կողմից մշակվում է մարզպետարանների գործունեության ծրագիրը և ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել այնպիսի խնդիրներ, որոնք իրենց տեղը պետք է գտնեն համապատասխան ծրագրերի մեջ:

«Ելնելով վերոնշյալից ՀՀ մարզպետներին հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում մշակել և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի գործունեության ծրագիրը, որում պետք է ներառվեն հետևյալ ուղղություններն ու ցուցանիշները. կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում պետք է ներառվեն մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017-ի նկատմամբ, սպանդային կառույցների թիվը, գյուղատնտեսական տարբեր ծրագրերի շահառուների թվերի ներկայացումը և այլն»,-ասաց Կարապետյանը:

Comments
SHARE