Գլխավոր Միջազգային Սուրբծննդյան եղևնու լույսերը սպանել են ծառը զարդարող 5 մարդու

Սուրբծննդյան եղևնու լույսերը սպանել են ծառը զարդարող 5 մարդու

Մեքսիկայի հետ սահմանին՝ Գվատեմալայի Էլ-Կարմեն-Ֆրոնտերա քաղաքում սուրծննդյան եղևնին զարդարելիս մահացել է 4 տղամարդ և 1 կին։

BBC-ի հաղորդմամբ՝ եղևնին զարդարողները մահացել են տեղում՝ բարձրվոլտային գծին արհեստական ծառի դիպչելու պատճառով։ Զոհերը 17-24 տարեկան են։

Տեղի բնակիչների խոսքով՝ սուրբծննդյան եղևնին քաղաքում կանգնած է միևնույն տեղում արդեն 20 տարի։ Տեղի ունեցածը քաղաքացիների մոտ շոկ է առաջացրել։

Comments
SHARE