Գլխավոր Հասարակություն Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին:

Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով եղել է նաև Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ կարճ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բաժնի ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցվել մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ: Ամփոփ ներկայացվել են տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:

 

Comments
SHARE