Գլխավոր Միջազգային Հայ գործարարը Մոսկվայում սրճարան է բացել՝ բիկինիով մատուցողուհիներով

Հայ գործարարը Մոսկվայում սրճարան է բացել՝ բիկինիով մատուցողուհիներով

Ախր, շատ տաղանդավոր ու հնարամիտ ազգ ենք մենք 😉 Մոսկվայի կենտրոնում՝ Բասմանի թաղամասում, բացվել է արտասովոր սրճարան՝ «Կոֆե Բիկինի» անվանումով, գրում է style.news.am-ը։

Այնտեղ բոլոր մատուցողներն ու մատուցողուհիները բիկինիով են աշխատում։ Երիտասարդ մատուցողուհիները շրջում են լողազգեստով, թույլ տալիս լուսանկարել իրենց։ Ու 30 տեսակի սուրճ են եփում։

«Պարզապես այս հաստատության տերը Հայաստանից է, – «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի լրագրողներին բացատրել են մատուցողուհիները,- ու նա ցանկացել է Մոսկվային նվիրել մի քիչ ամառային ջերմություն»։

Ուշագրավ է, որ այդ սրճարանում ոգելից խմիչք չեն մատուցում, ոչ էլ՝ ուտեստներ։ Այնտեղ կարելի է միայն տաքացնել խանութից գնված բուտերբրոդներ, քանի որ սանիտարական ծառայությունը չի թույլատրել, որ «մերկ թեւատակերով ու հետույքով» մատուցողուհիներն ուտելիք մատուցեն։

Comments
SHARE