Գլխավոր Հասարակություն Երևանի Դավթաշեն վարչական շրջանի բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 6-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1954 թ. ծնված Գագիկ Եղիազարյանի (ԱՄՆ քաղաքացի) դին:

Comments
SHARE